Աֆղանստանի արեւելքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի

13:58   17 Հունիս 2018    484

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Աֆղանստանի Նանգարհար նահանգում «Թալիբան» ահաբեկչական շարժման ահաբեկիչների ու աֆղանյան անվտանգության ուժերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի։

Ըստ նրա տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով կա նաեւ 65 տուժած։

Մինչ այդ Reuters գործակալությունը հայտնել էր 26 զոհերի մասին։ Միջադեպը տեղի էր ունեցել Ռոդատ շրջանում։ Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ հավաքվածները տոնում էին ռամադան ամսվա ավարտը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ զոհերի շարքերում կային թե շարժման զինյալներ, թե խաղաղ բնակիչներ։

Գործակալությունը փոխանցում է, որ պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները