Եվրոպայում ներկայացրել են MMBT նոր միջին մարտական տանկը- VIDEO

18:03   17 Հունիս 2018    891

General Dynamics European Land Systems (GDELS) եվրոպական հանձնաժողովը մշակել է ASCOD MMBT (Medium Main Battle Tank) նոր միջին մարտական տանկը, որը ներկայացվել է Ֆրանսիայում Eurosatory 2018 ցուցահանդեսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մարտական մեքենայի քաշը կազմում է 42 տոննա, դրա վրա տեղադրված է HITFACT ժամանակակից աշտարակը։ MMBT տանկը սպառազինված է 120 միլիմետրանոց զենքով, 7․62 միլիմետր տրամաչափով երկու թնդանոթներով ու 12․7 միլիմետրանոց մեկ հեռահար կառավարման թնդանոթով, որը տեղադրված է աշտարակի կտուրի վրա։

Հիմնական թնդանոթը ինտեգրված է կրակի կառավարման ժամանակակից համակարգին, որը թույլ է տալիս արդյունավետորեն խոցել նշանակետը ցերեկն ու գիշերը՝ ցանկացած եղանակային պայմաններում։ Տանկը նաև սարքավորել են ջերմադիտակով ու լազերային հեռաչափով։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   MMBT  


Վերնագիրի այլ պիտակները