ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը- VIDEO

18:15   17 Հունիս 2018    1346

ՌԴ Պաշտպանության նախարարությունը իր YouTube-յան ալիքում հրապարակել է Արեւելյան ռազմական օկրուգում զորավարժությունների ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի փորձակման տեսանյութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կադրերում պատկերված է «Իսկանդերը» հարվածային դիրքի, հրթիռը ուղղահայաց վիճակի բերելը, ինչպես նաեւ բուն արձակումը:

Օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի հակաօդային եւ հակահրթիռային համակարգերի ոչնչացման համար, այն կարող է խոցել փոքրաչափ թիրախները՝ հրթիռային համալիրները, հեռահար հրետանին, ինչպես նաեւ օդանավեր ու ուղղաթիռներ օդանավակայաններում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները