ԱՄՆ-ում 20 մարդ է վիրավորվել ցուցահանդեսում հրաձգության հետեւանքով- VIDEO

18:28   17 Հունիս 2018    864

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում Art All Night ցուցահանդեսում հրաձգության հետեւանքով 20 մարդ է վիրավորվել, հրաձգության մեջ կասկածվողը զոհվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Թրենթոն քաղաքում կիրակի, տեղական ժամանակով մոտ 3.00-ին՝ ամենամյա 24-ժամյա ցուցահանդեսի ժամանակ:

Ինչպես հայտնել է Մերսեր քաղաքի դատախազ Անջելո Օնոֆրին, 20 տուժածներից 16-ը հրազենային վնասվասծքներ են ստացել եւ տեղափոխվել տեղի հիվանդանոցներ: Նրա խոսքով՝ եւս մեկ մարդ, ում կասկածում են հրաձգությանը մասնակցելու մեջ, ձերբակալվել է:

Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանը, ով ցուցահանդեսում էր ոչ ծառայողական պատականությունները կատարելու ժամանակ, հրաձգությունը սկսվելուց հետո ի պատասխան կրակել է:

Միջադեպի մյուս հանգամանքները պարզվում են:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները