ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ից զինաթափում է պահանջում իրանական սցենարով

18:36   17 Հունիս 2018    409

Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Փհենյանի վրա զինաթափման հարցում՝ երաշխիք չտալով, կրկնվում է իրանական սցենարը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ին 47 դիրքով զինաթափման պահանջ է ներկայացրել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման համար:

Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ամբողջական ապամիջուկայնացում իրականացնել, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ այդ գործընթացի շրջանակներում պետք է վերացվի ոչ միայն միջուկային, այլև զանգվածային ոչնչացման այլ զենքերը՝ քիմիական և կենսաբանական, ինչպես նաև բալիստիկ հրթիռները և համապատասխան կառույցները:

Եթե պահանջները չիրականացվեն, ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները, Կոնոյի կարծիքով, չեն չեղարկվի:

Կլինցևիչի կարծիքով՝ «ըստ էության կրկնվում է նույն իրանական սցենարը. Հյուսիսային Կորեային վերջնագիր է ներկայացվել»: Քաղաքական գործչի խոսքով՝ ամերիկացիները ենթադրում են, որ երկրի ղեկավարությունը փակուղի է մտել և պատրաստ է ցանկացած պայման ընդունել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները