Հրապարակվել է վթարի ենթարկած տաքսիի վարորդի հարցաքննության տեսանյութը - VIDEO

18:53   17 Հունիս 2018    814

Ոստիկանությունը հրապարակել է շաբաթ օրը Մոսկվայում երկրպագուների ամբոխի մեջ մխրճված տաքսիի վարորդի հարցաքննության տեսանյութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավտովթարի մեղավորը՝ ծննդով Ղրղստանից Անարբել ուուլը Չինգին պարզաբանել է, որ վթարից վայրկյան առաջ քնել է ղեկին, շփոթել է գազի ոտնակն արգելակման ոտնակի հետ եւ դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից;

Տղամարդը պատմել է, որ վաորդական իրավունքը ստացել է հինգ տարի առաջ, սակայն ավտոմեքենա վարում է միայն վերջին երկու տարիների ընթացքում:

Մոսկվայում նա որպես վարորդ աշխատում է մեկ ամիս: Ավտովթարից առաջ նա մոտ 20 ժամ անընդմեջ աշխատել է՝ դրանից առաջ հասցնելով քնել միայն 3-3 ժամ: Վարորդը հայտարարել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, եւ պարզաբանել է, թե ինչու է փորձել փախչել դեպքի վայրից. «Վախեցել էի ... մտածում էի՝ հիմա կսպանեն: Որքա՜ն մարդ կար այնտեղ»:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Իլինկա փողոցում: CheckPoint տաքսի ընկերությունը վարորդը մխրճվել էր ֆուտբոլի երկրպագուների խմբի մեջ: Արդյունքում ոտւժել է 7 մարդ, այդ թվում՝ Մեքսիկայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ:

Միջադեպից հետո ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում եւ տրանսպորտային միջոցների շահագործում):



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները