ԵՄ-ից դուրս գալը թույլ կտա 20 մլրդ ֆունտ տնտեսել, որը կծախսվի առողջապահության վրա․ Մեյ

19:02   17 Հունիս 2018    482

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու շնորհվ մինչև 2023-ը Բրիտանիան 20 մլրդ ֆունտ կտնտեսի՝ եվրոպական բյուջե վճարումների հաշվին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդ միջոցները կծախսվեն առողջապահության վրա՝ թույլ տալով տարեկան ծախսերը միջինում ավելացնել 3․4 տոկոսով։

Վարչապետի խոսքը, սակայն, մի շարք քաղաքական գործիչների շրջանում բողոքի ալիքի պատճառ է դարձել։ Նրանք Մեյին պոպուլիզմի մեջ են մեղադրել, ավելի կոնկերտ՝ այն բանում, որ խոստումներն ուղղված են առողջապահական համակարգի բարելավմանը, այլ ոչ թե կառավարության առջև ծառացած ընթացիկ քաղաքական խնդիրների լուծմանը։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Brexit-ի մանրակրկիտ ծրագրի հարցում խորհրդարանի հավանությունը ստանալու հետ կապված, որը մշակվել է կառավարության կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները