Բրիտանիայի ՆԳ նախարարին կողոպտել են Լոնդոնի կայարանի մերձակայքում

19:13   17 Հունիս 2018    301

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ մի քանի ամիս առաջ Լոնդոնի կայարանի հարակից փողոցում իրեն կողոպտել են։

Մոփեդով անհայտ անձինք նրա ձեռքից խլել են բջջային հեռախոսը, երբ նա տաքսի էր կանչում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես դուրս եկա Յուսթոն կայարանից և հեռախոսս վերցրեցի, որպեսզի տաքսի կանչեմ։ Այն միանգամայն նոր էր։ Ամեն ինչ ավարտվեց, մինչ ես կհասկանայի՝ ինչ է կատարվում»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ ամեն ինչ «վայրկենաբար» է տեղի ունեցել։ Ջիվադն ասել է, որ դրանից հետո անհանգստանում է Լոնդոնում իր երեխաների անվտանգության համար։

Փողոցային հանցագործությունն արմատախիլ անելու համար նա առաջարկում է արգելել համացանցում դանակներ վաճառելը, երիտասարդության հետ պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնել և ուժեղացնել թմրավաճառների դեմ պայքարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները