Թրամփը Հրվ. Կորեայի համատեղ զորավարժությունները թանկ եւ սադրիչ է անվանել

19:25   17 Հունիս 2018    311

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի կողմից պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժությունները չափազանց թանկ եւ սադրիչ են:

Համապատասխան հայտարարությունն Ամերիկայի առաջնորդը կիրակի օրը հրապարակել է Twitter-ի իր էջին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռազմական խաղերի» դադարեցումը բանակցությունների ժամանակ իմ կարգադրությունն էր, քանի որ դրանք չափազանց թանկ են եւ վատ հետք են թողնում բարյացակամ բանակցությունների վրա: Բացի այդ, դրանք չափազանց սադրիչ են:

Բանակցությունների ձախողման դեպքում մենք կարող ենք անմիջապես վերսկսել դրանք, թեպետ ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա», - գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները