Թրամփը WP-ի աշխատակիցներին առաջարկել է բողոքի ակցիա կազմակերպել

20:02   17 Հունիս 2018    546

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Post պարբերականի լրագրողներին, որոնք մշտապես քննադատում են իրեն, առաջարկել է գործադուլ կազմակերպել պարբերականի սեփականատեր Ջեֆ Բեզոսի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Washington Post-ի աշխատակիցները ցանկանում են բողոքել, որովհետև Բեզոսը նրանց բավականաչափ չի վճարում։ Ես կարծում եմ՝ իսկական երկարաժամկետ գործադուլը հիանալի գաղափար է։

Աշխատակիցներն ավելի շատ գումար կստանան, իսկ մենք տևական ժամանակ կազատվենք կեղծ լուրերից»,-Twitter-ի իր էջում գրել է նա։

«Իսկ Washington Post-ը գրանցվե՞լ է որպես լոբբիստ»,-հավելել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները