Գերմանիայում մարդկանցով օդապարիկ է ընկել

20:15   17 Հունիս 2018    590

Գերմանիայի արեւմուտքում օդապարիկ է ընկել, որի զամբյուղում 6 մարդ է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել հունիսի 16-ին, տեղական ժամանակով 20.55-ին Վարենդորֆ քաղաքում: Օդապարիկը հայտնվել է քամու հոսքի մեջ, ինչի հետեւանքով այն 10-մետրանոց բարձրությունից ընկել է դաշտում:

«Օդապարիկի զամբյուղում 6 մարդ կար, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել, մնացյալ երեքը՝ թեթեւ վնասվածքներ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ տուժածներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները