Իշխանությունները քննարկում են նախարարությունների կրճատման հարցը

20:21   17 Հունիս 2018    455

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ վաղը կամ հաջորդ օրը հայտնի կդառնա, թե ով է առաջադրվելու կառավարության անդամների պաշտոններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում՝ Կալաձեի խոսքերով՝ իշխող թիմը քննարկում է նախարարությունների կրճատման հարցը:

«Իրականացվում է կառավարության ձևավորման գործընթաց: Թիմում սկսվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ: Շատ շուտով, վաղը-մյուս օրը հայտնի կդառնա, թե ում կներկայացնի վարչապետի թեկնածուն: Ինչ վերաբերվում է նախարարությունների կրճատմանը, ապա թիմում այդ հարցի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը Մամուկա Բախտաձեին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները