Ինչպե՞ս երջանիկ դառնալ․ Դալայ լամա

20:32   17 Հունիս 2018    473

Դալայ լամա XIV-ն ասել է, որ մարդու երջանկությունը կախված է «մտքի հանգստությունից», որը կարելի է ձեռք բերել հոգատարության և կարեկցանքի միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դալայ լամա XIV-ի խոսքով՝ մարդու անզուսպ ցանկությունները հանգեցնում են նրա և շրջակա միջավայրի կործանմանը։

«Երջանկությունը գալիս է, երբ միտքը հանգիստ է, երբ հոգում խաղաղ է։ Այդ պատճառով էլ կարևոր է մարզել ուղեղը»,-ասել է Դալայ լամա XIV-ը։

Նա հավելել է, որ զայրույթը, մրցակցության, վախի, նախանձի զգացումները բացասական հույզեր են և տառապանքների են հանգեցնում։ Դալայ լամա XIV-ն նկատել է, որ բոլոր ավանդական կրոնները սիրո, ջերմության և կարեկցանքի ուղերձ են հղում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Դալայ-լամա  


Վերնագիրի այլ պիտակները