ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը նախապատրաստում է սենատորների այցը ՌԴ

20:46   17 Հունիս 2018    375

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմենն աշխատում է ամերիկացի հանրապետական սենատորների՝ Մոսկվա կատարելիք այցի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցով Մոսկվա են պատրաստվում ժամանել սենատորներ Ռիչարդ Շեբլին, Ջոն Նիլի Քենեդին և Ջոն Հուվենը:

Սենատոր Հուվենի խոսքով՝ Հանթսմենը ցանկանում է, որ ամերիկացի գործիչները Մոսկվա այցելեն «հասկանալու համար այն, ինչ տեղի է ունենում»: Նա մատնանշել է, որ ներկայում մշակվում են նախատեսվող հանդիպման մանրամասները:

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունների այցերը Մոսկվա դադարեցվել էին 2016-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո բացված «ռուսական գործի» պատճառով:

Նշենք, որ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ մոտ ապագայում հնարավոր է կայանա իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Այս հայտարարությունից հետո Սպիտակ տան աղբյուրը հայտնել էր, որ Թրամփի խորհրդականները ոգևորված չեն Պուտինի հետ հանդիպելու նրա ցանկությամբ և անտեսում են հանդիպում կազմակերպելու հրահանգները:

Hayatsk.info

Աշխարհ, ՌԴ, ԱՄՆ

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները