Մարսը կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա և տեսանելի կլինի անզեն աչքով

21:28   17 Հունիս 2018    558

Մարս մոլորակն հաջորդ 6 շաբաթվա ընթացքում ավելի պայծառ կերևա, քան վերջին 15 տարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հուլիսի 31-ին Մարսը կլինի ամենապայծառը՝ գտնվելով Երկրից 35.8 մլն մղոն հեռավորության վրա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիս ամսվա ընթացքում Մարսը տեսանելի կլինի անզեն աչքով՝ պայծառությամբ գերազանցելով բազմաթիվ աստղերի: Ըստ ՆԱՍԱ-ի՝ այս երևույթը տեղի է ունենում 15-17 տարին մեկ, երբ Երկրի և Մարսի ուղեծրերը հավասարվում են՝ մոտեցնելով երկու մոլորակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները