ԱՄՆ-ի իշխանությունները փակել են ուսումնասիրության ծրագիրը

21:47   17 Հունիս 2018    484

ԱՄՆ կառավարությունը փակում է հետազոտությունների ծրագիրը, որի նպատակն էր պարզել, արդյոք ալկոհոլի չափավոր օգտագործումը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսի որոշման պատճառ է դարձել այն, որ ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուր են դարձել ալկոհոլային արտադրողները, ինչը կարող էր վարկաբեկել դրա արդյունքները:

NIH-ի փոխտնօրեն Լորենս Թաբաքայի խոսքով՝ կազմակերպության աշխատակիցների կապերը ալկոհոլային արդյունաբերության ներկայացուցիչների հետ կարող էին ազդել հետազոտության արդյունքների վրա, քանի որ նրանք բարձրացնում էին դրական եզրակացության հավանականությունն առ այն, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը դրականորեն է ազդում առողջության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները