Չինացիները մեծացրել են աշխարհում ամենաէժան էլեկտրաքարի վազքը

22:13   17 Հունիս 2018    612

SAIC-GM-Wuling համատեղ ձեռնարկությունը ներկայացրել է Baojun E100 էլեկտրաքարի բարեփոխված տարբերակը, որը համարվում է աշխարհում ամենաէժան էլեկտրամոբիլը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդիականացումից հետո մասնավորապես մեծացվել է մոդելի ընթացքի առավելագույն պաշարը՝ առանց վերալիցքավորման:

Կոմպակտ էլեկտրաքարը, որը մեկ 40 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, ստացել է մարտկոցների կատարելագործված բլոկ: Այսպիսով, Baojun E100-ի առավելագույն վազքը նախկին 155-ից մեծացել է մինչեւ 200 կմ:

Արդիականացումն անդրադարձել է էլեկտրաքարի արժեքի վրա, որի գները հիմա սկսվում են 46 800 յուանից (7,3 հազար դոլար), ինչը նախկին տարբերակից 11 հազար յուանով (1,7 հազար դոլար) թանկ է:

Baojun E100-ը, որը արտաքուստ նման է Smart ForTwo-ին ներկայացվել է 2018 թվականի օգոստոսին: Էլեկտրաքարը հագեցած է ABS-ով, արգելակման տեղաբաշխման համակարգով, ղեկային կառավարման էլեկտրական ուժեղացուցիչով, հետիոտնին ճանաչելու համակարգով եւ էլեկտրական կայանման արգելակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները