Ֆիննական ծոցի հատակին լեգենդար ռազմանավ են հայտնաբերել

22:28   17 Հունիս 2018    621

Միջազգային ռուս-ֆիննական թիմը Ֆիննական ծոցում հայտնաբերել է ռուսական նավատորմի լեգենդար նավերից մեկը՝ «Նովիկ» ականակիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նավը հայտնաբերվել է Յումինդա հրվանդանի շրջանում՝ 75 մետր խորությամբ: Նավն ականի պայթյունի հետևանքով կիսվել է երկու մասի: Այն հայտնաբերել են հիդրոլոկացիոն որոնումների արդյունքում: Նավի ճանաչման նպատակով իրականացված սուզման ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին, մասնագետներն ուսումնասիրել են նավն ու կործանման հետքերը:

«Նովիկը» ռուսական նավատորմին պատկանող կործանիչ ականակիր նավ է: Սպառազինման դուրս գալու պահին 1913 թվականին այն աշխարհի ամենաարագ նավն էր: Ակտիվորեն օգտագործվել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Խորտակվել է 1941-ի օգոստոսի 28-ին գերմանական ականի պայթյունի հետևանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները