Լը Պենը քննադատել է Ֆրանսիայի իշխանությունների

22:54   17 Հունիս 2018    781

Ֆրանսիական «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը քննադատել է ֆրանսիական իշխանությունների՝ Վալենսիայում կայանած Aquarius նավից երկրի տարածք աֆրիկացի միգրանտների ընդունման մասին որոշումը:

Այս մասին քաղաքական գործիչը կիրակի օրը հայտարարել է Europe1 ռադիոկայանի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ այս քայլը կարող է ազդանշան դառնալ միգրանտների եւ նրանց ուղեկցորդների համար, ովքեր ապագայում անմիջապես կձգտեն Լիբիայից Ֆրանսիա հասնել: «Տեղի կունենա այն, որ հաջորդ անգամ նավերը ոչ թե Իտալիա կամ Իսպանիա կգնան, այլ՝ անմիջապես դեպի ֆրանսիական նավահանգիստներ: Եւ ի՞նչ կանի այդ ժամանակ ֆրանսիական կառավարությունը»,- նշել է նա:

Ըստ Լը Պենի՝ Ֆրանսիայի ղեկավարության միգրացիոն քաղաքականությունը նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, չնայած նախկինում հայտարարված խստացմանը, իրականում միայն խրախուսում է միգրանտների ներհոսքը:

«Ֆրանսիան հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են անօրինական միգրանտներն իջնում իր ափերին, սակայն այժմ մենք բանակցում ենք Իսպանիայի հետ՝ Aquarius-ից միգրանտների մի մասին վերցնելու համար: Էմանուել Մակրոնը միգրացիայի կողմնակից է: Դա ակնհայտ է իր հայտարարություններից, իր գաղափարախոսությունից, ընդունվող բյուջեներից»- հավելել է քաղաքական գործիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները