Փարիզի իշխանություններն Էյֆելյան աշտարակն ահաբեկչություններից ապակե պատով կպաշտպանեն

09:02   18 Հունիս 2018    228

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը շրջապատել ապակե պատով՝ ահաբեկչություններից կոթողի հիմքը պաշտպանելու համար:

Այն կփոխարինի մետաղական պատնեշը, որով Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը շրջապատվել էր 2016 թվականին:

Ինչպես հայտարարել է Փարիզի քաղաքապետի օգնական Ժան-Ֆրանսուա Մարթենսը, ապակե պատի բարձրությունը կկազմի 2,5 մետր, այն կկառուցեն տարեվերջին աշտարակի հարավային եւ հյուսիսային կողմերում: Ավտոմեքենաների կիրառմամբ ահաբեկչությունների կանխման համար ապակե պատնեշի առջեւ կտեղադրվեն նաեւ 420 խոչընդոտող բլոկներ:

Աշտարակի շուրջը արեւմուտքից եւ արեւելքից ժամանակավորի փոխարեն կտեղադրվեն մշտական մետաղական պատնեշներ, որոնք Փարիզի իշխանությունները գեղագիտական չեն համարում: Մետաղական պատնեշների բարձրությունը կկազմի 3,24 մետր՝ 100 անգամ ավելի ցածր, քան Էյֆելյան աշտարակի բարձրությունն է:

Նախատեսվում է աշխատանքի համար ծախսել մինչեւ 35 մլն եվրո: Պատնեշն արդեն սկսել են տեղադրել, սակայն ավարտելու համար եւս մի քանի ամիս կպահանջվի: Մարթենսի խոսքով՝ Փարիզում ահաբեկչական սպառնալիքը մինչեւ հիմա բարձր է մնում, իսկ Էյֆելյան աշտարակը համարվում է ահաբեկչությունների առավել հավանական թիրախներից մեկը:

Փաիզի քաղաքապետարանը համարում է, որ թափանցիկ պատերը թույլ կտան, որ Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների շրջանում նույնքան հանրաճանաչ մնա: Սպասվում է, որ միայն 2018 թվականին տեսարժան վայր կայցելի 7 մլն-ից ոչ պակաս մարդ:

Ներկայումս Էյֆելյան աշտարակի մուտքը սահմանափակված է հակաահաբեկչական միջոցառումների պատճառով։ Շենքը պահպահում են հատուկ ծառայությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Էյֆելյան-աշտարակ  


Վերնագիրի այլ պիտակները