Հունիսի 18-ին նշվում է Կայուն գաստրոնոմիայի օրը

09:24   18 Հունիս 2018    242

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 71/246 բանաձեւով հունիսի 18-ը հռչակել է Կայուն գաստրոնոմիայի օր (Sustainable Gastronomy Day):

Առաջին անգամ այն նշվել է 2017 թվականին: Այս որոշումը թելադրված էր նրանով, որ գաստրոնոմիան ցանկացած ժողովրդի մշակութային ինքնաարտահայտման կարեւորագույն տարրն է, որը կապված է աշխարհի բնական եւ մշակութային բազմազանության, ինչպես նաեւ նրա հետ, որ բոլոր մշակույթներն ու քաղաքակրթությունները կարող են նպաստել կայուն զարգացմանը եւ վճռական դեր խաղալ դրա հասնելու գործում:

Որոշման հիմքում է նաեւ «Մեր աշխարհի փոխակերպումը. կայուն զարգացման օրակարգը՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում» բանաձեւը, որում Գլխավոր ասամբլեան 2015 թվականին հաստատել է կայուն զարգացման ոլորտում ունիվերսալ եւ վերափոխումներին ուղղված համապարփակ նպատակների եւ խնդիրների ցանկը, որը, մասնավորապես, ուղղված է աղքատության վերացմանը, մոլորակի պաշտպանությանը եւ արժանապատիվ կյանք ապահովմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները