Ֆլորիդայում տեսագրել են երկու հսկայական աշտարակների փլուզումը

10:07   18 Հունիս 2018    214

Hayatsk.info-ն հայտնում է, որ Նորթսայդում (Ֆլորիդա, ԱՄՆ) պայթյունի հետևանքով 12 վայրկյանում Սենթ Ջոնս Սիլ պարկում երկու աշտարակ է փլուզվել։

Դրա համար շուրջ 680 կգ դինամիտ է անհրաժեշտ եղել։

Պայթյունին հազարավոր բնակիչներ են հետևել։ Բարեգործական ընկերությունը քաղաքացիների շրջանում խաղարկել է կոճակը սեղմելու իրավունքը։ Հաղթել է Դևիդ Մաոնը, որը վեց հազար դոլար է վճարել։

Պայթյունը շուրջ տասը շաբաթ նախապատրաստվել է։ Էլեկտրակայանների Սենթ Ջոնս պարկը փակել են այս տարվա հունվարին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները