Ջոլին շնորհակալություն է հայտնել Իրաքի իշխանություններին

10:46   18 Հունիս 2018    157

Ամերիկյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպանն է, շնորհակալություն է հայտնել Իրաքի իշխանություններին՝ երկրի տարածքում սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "gazeta.ru"-ին, Ջոլին նաև պատմել է փախստականների օգնության համար տրամադրվող ոչ բավարար ֆինանսավորման ծանր հետևանքների մասին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել զինված հակամարտությունը, որը ստիպում է սիրիացիներին լքել իրենց տները։

Ջոլին նաև ընդգծել է «Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախստականների հանդեպ Իրաքի իշխանությունների մեծահոգության» մասին և շնորհակալություն հայտնել դրա համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլի   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները