ՌԴ-ում առաջարկել են մաքսատուրք սահմանել

10:54   18 Հունիս 2018    147

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ведомости»-ին, ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը Ֆինանսների նախարարությանն առաջարկել է մաքսատուրք սահմանել արտասահմանյան խանութներից արված բոլոր առցանց գնումների համար:

Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչը հաստատել է, որ Ֆինանսների նախարարություն համալիր առաջարկ է ուղարկվել անդրսահմանային առցանց առևտրի կատարելագործման վերաբերյալ: Նշվում է, որ մաքսատուրքերի սահմանումը բյուջե կբերի տարեկան մինչև 25 միլիարդ ռուբլի:

Այժմ մաքսատուրքեր չեն գործում ծանրոցների համար, որոնց ընդհանուր արժեքը չի գերազանցում ամսական 1.000 եվրոն, իսկ ընդհանուր քաշը՝ 31 կիլոգրամը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները