Ոճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը. Լուսանկարներ

11:08   18 Հունիս 2018    161

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամ Մեգան Մարքլի անձի շուրջ հանրության հետաքրքրությունը բավականին մեծ է, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ բոլորին հետաքրքրում է՝ ինչպես է հագնվում և հանրության առաջ ինչպես է իրեն դրսևորում արքայազն Հարիի կինը:

Անցած հանգստյան օրերին Սասեքսի դուքսն ու դքսուհին (պսակադրությունից հետո զույգին տրվել են այս տիտղոսները-tert.am) մասնակցել են մտերիմ ընկերոջ հարսանյաց արարողությանը, որի առիթով 36-ամյա դքսուհին կրել է ավելի քան 5.000 դոլար արժողությամբ Oscar de la Renta զգեստ:

Ոճաբանները շտապել են քննադատել Մարքլին նման ընտրության համար՝ ընդգծելով, որ երկարափեշ զգեստը կարծես մեծ է ու նրբակազմ դքսուհու հագով չէ:

Այնպիսի տպավորություն է՝ կարծես Մարքլը «կորում» է այդ զգեստի մեջ: Բացի այդ, ոճաբանները գտնում են, որ այն մի քիչ «քեժուալ» է նման առիթի համար:






Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները