Գվատեմալայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ

11:20   18 Հունիս 2018    157

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Գվատեմալայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC-ի ժամանակով 02.32-ին: Երկրաշարժի էպիկենտրենը տեղակայված է Գուանագասապա բնակավայրից 5 կմ հարավ-արեւմուտք: Օջախը գտնվում է մոտ 99 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները