Նիդերլանդներում փառատոնի ժամանակ միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին

11:43   18 Հունիս 2018    187

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Նիդերլանդներում երկուշաբթի PinkPop փառատոնի ժամանակ միկրոավտոբուսը մխրճվել է հետիոտնի բազմության մեջ, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ տուժել:

Գործակալության տեղեկություններով՝ սպիտակ փոխադրամիջոցի վարորդը թաքնվել է, նրա որոնումներ են կատարվում: Իրադարձության վայր է ուղարկվել բժշկական ուղղաթիռ:

Pinkpop-ը ռոք երաժշտության ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Լանգրաաֆ քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդներ  


Վերնագիրի այլ պիտակները