800 մլն մարդ ապրում է արտերկրում աշխատող հարազատների գումարային փոխանցումների հաշվին․ ՄԱԿ

11:55   18 Հունիս 2018    140

ՄԱԿ-ի տվյալներով ներկա դրությամբ ամբողջ աշխարհում 800 մլն մարդ ապրում է գումարային փոխանցումների հաշվին, որոնք ստանում են այլ երկրներում աշխատող հարազատներից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ յս մասին ասվում է կազմակերպության մամուլի ասուլիսում։

«480 մլն դոլարը, որը 2017-ին աշխատանքային ներգաղթյալներն ուղարկել են իրենց հարազատներին, զարգացող երկրներ է գնացել»,-ասվում է հաղորդագրությունում։

Աշխարհում այժմ շուրջ 250 մլն միջազգային ներգաղթյալ կա։

«Գումարային միջոցներ ստացողները հիմնականում ապրում են գյուղական վայրերում, որտեղ այսօր կենտրոնացված է մոլորակի աղքատ բնակչության 75 տոկոսը»,-ասվում է հաղորդագրությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները