Նյու Ջերսիում քրեական խմբավորումների միջեւ ծագած կոնֆլիկտի հետեւանքով սպանվել է մեկ մարդ

12:17   18 Հունիս 2018    150

Կիրակի երեկոյան Թրենթոնում (Նյու Ջերսի) ցուցահանդեսի ժամանակ հնչած կրակոցների պատճառը, որի հետեւանքով տուժել էր առնվազն 20 մարդ, կոնֆլիկտն էր քրեական հեղինակությունների միջեւ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի օրը հայտարարել է Մերսեր շրջանի դատախազ Անջելո Օնոֆրին:

Տեղի ունեցածը ահաբեկչության հետ որեւէ կապ չունի: Art All Night ցուցահանդեսի սրահում եւ դրա մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգությունից առաջ քրեական խմբավորումների անդամների միջեւ մի քանի ընդհարում էր տեղի ունեցել:

Այս պահին կրակոցների համար կասկածյալ է համարվում 3 մարդ. նրանցից մեկը՝ 33-ամյա տղամարդը, ով վերջերս էր ազատ արձակվել բանտից, սպանվել է, երկուսը ձերբակալվել են, նրանցից մեկը ծանր վիրավորվել է: Չի բացառվում, որ կասկածյալների թիվը կարող է աճել:

Իշխանությունների տվյալներով՝ 20 տուժածից 17-ը հրազենային վնասվածքներ է ստացել, մնացածը վիրավորվել են հրմշտոցի ժամանակ: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա էր մոտ հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Ջերսի  


Վերնագիրի այլ պիտակները