Ճապոնիայում մոտ 800 մարդու տեղավորել են տարհանման կենտրոններում. Լուսանկարներ

12:29   18 Հունիս 2018    150

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կիոդո»-ին, Ճապոնիայում երկուշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Օսակա պրեֆեկտուրայի տարհանված բնակիչներից մոտ 800-ին տեղավորել են ժամանակավոր կենտրոններում:

Պրեֆեկտուրայում բացվել է ընդամենը 395 տարհանման կենտրոն: Առայժմ չի հաջողվել պարզել դրանց աշխատանքի մանրամասները, եւ մարդիկ որքան երկար կմնան այնտեղ:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ արեւմտյան Ճապոնիայում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 3 մարդ, մոտ 230-ը վնասվածքներ է ստացել: Խոշոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հզոր երկրաշարժից հետո մարդիկ որոշ ժամանակ կմնան տարհանման կենտրոններում՝ ստորգետնյա ցնցումների կրկնման սպառնալիքի պատճառով:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները