ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր»-ից հրթիռի արձակման տեսանյութը. VIDEO

12:35   18 Հունիս 2018    778

ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր էջում հրապարակել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրից բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «tvzvezda.ru»-ին, այն նկարահանվել է ռազմաօդային պաշտպանության զորավարժությունների ժամանակ:

Զորավարժություններն անց են կացվել Արևելյան ռազմական շրջանում:

«Իսկանդերները» նախատեսված են հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և դրանց կողմից պաշտպանվող օբյեկտների ոչնչացման համար: 2017 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի բանակի զինանոցում եղել է ավելի քան 70 նման համալիր:

«Իսկանդեր-Մ»-ը կարող է օգտագործել երկու տեսակի հրթիռ՝ բալիստիկ և թևավոր:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   «Իսկանդեր»  


Վերնագիրի այլ պիտակները