Մեծ Բրիտանիայում կապ են հայտնաբերել ընտանեկան բռնության և ֆուտբոլի միջև

12:50   18 Հունիս 2018    158

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sky News»-ին, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը զգուշացրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆոնին հնարավոր ընտանեկան բռնության մասին։

Ոստիկանության ներկայացուցիչները վկայակոչում են Լանքասթերի համալսարանի հետազոտությունը, որը պարզել է, որ 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի օրերին ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են 38 տոկոսով։ Անկախ հավաքականի հաղթանակից կամ պարտությունից ընտանեկան բռնությունների թիվն ավելացել է միջինում 26 տոկոսով՝ ի տարբերություն այն օրերի, երբ առաջնությունում ազգային հավաքականը չէր խաղում։

Դրա հետ կապված՝ Քլիվլենդի ոստիկանությունը Twitter-ում «Կարմիր քարտ ցույց տուր ընտանեկան բռնությանը» ակցիա են թողարկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները