Հրվ. Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները քննարկել են

13:43   18 Հունիս 2018    132

Hayatsk.info-ն հայտնում է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունիսի 14-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են Դեղին ծովում ափային հրետանու ապամոնտաժման կամ տեղափոխման հնարավորության հարցը, որը 2010 թվականին կրակ էր բացել հարավկորեական Յոնպհյոնդո կղզու ուղղությամբ:

Այդ հարցը Հարավային Կորեայի կողմից բարձրացվել էր Դեղին ծովում ռազմական լարվածության մեղմացմանն ուղղված ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: Այս հարցի քննարկումը կշարունակվի, հայտնում է հեռուստաալիքը:

Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ ռազմական բանակցություններում այս հարցը քննարկելու փաստը հաստատում է Դեղին ծովում խաղաղության ապահովմանն ուղղված իրական քայլեր ձեռնարկելու սկիզբը:

Մինչդեռ, Հյուսիսը կարող է Հարավից փոխադարձ քայլեր պահանջել: Ուստի որեւէ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու համար տեւական ժամանակ է անհրաժեշտ, շեշտում է հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ.Կորեա   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները