Սկոպյեում բողոքի ցույցի ընթացքում 17 մարդ է վիրավորվել

18:27   18 Հունիս 2018    646

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Լուս երկուշաբթի Սկոպյեում խորհրդարանի շենքի առաջ անցկացված Մակեդոնիայի անվանափոխման դեմ բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվածների թիվը հասել է 17-ի:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել է, որ վիրավորվել է յոթ ոստիկան:

Մակեդոնիայի անվանափոխման մասին համաձայանագիրը և դրա պայմաններն առաջացրել են Մակեդոնիայի ընդդիմադիր տարբեր կուսակցությունների դժգոհությունը:

Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր է նետել և փորձել է ճեղքել նրանց պատը և մտնել խորհրդարանի շենքը: ՆԳՆ հատուկ ստորաբաժանումն արցունքաբեր գազ է կիրառել և ձայնային նռնակներ:

Հաղորդվում է նաև, որ ցուցարարների մի խումբ ներխուժել է նաև երկու ռեստորան, որոնցից մեկում արցունքաբեր գազ են օգտագործել:
Անկարգությունների ժամանակ այրվել է մի ավտոմեքենա:

Հունաստանի և Մակեդոնիայի արտգործնախարարներ Նիկոս Կոձիասը և Նիկոլա Դիմիտրովը կիրակի համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր պաշտոնական անվանման մասին:

Համաձայնագիրը թույլ է տալիս վերջ դնել Աթենքի և Սկոպյեի միջև բազմամյա վեճին: Պայմանավորվածության համաձայն՝ երկրի ներկայիս «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան փոխարեն նոր պաշտոնական անունն է լինելու «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: Այդկերպ կհաջողվի խուսափել Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ շփոթմունքից:

Համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի Մակեդոնիայի և Հունաստանի խորհրդարանների կողմից և պետք է դրվի Մակեդոնիայում հանրաքվեի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները