Լավրովը եւ Պոմպեոն քննարկել են քաղաքական շփումների ժամանակացույցը

18:58   18 Հունիս 2018    745

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են երկկողմ հարաբերությունների որոշ կողմերը, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական շփումների ժամանակացույցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Սիրիայի կարգավորման խնդիրը, ինչպես նաեւ Կորեական թերակղզու խնդիրների լուծման ջանքերի համախմբման հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները