Ամսագիրը Մ.Մարքլի մասնակցությամբ անկեղծ տեսանյութ է հրապարակել - VIDEO

19:35   18 Հունիս 2018    703

Men’s Health ամսագրի ամերիկյան տարբերակը տեսանյութ է հրապարակել՝ Սասեքսի դքսուհու 2013 թվականի նկարահանումներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ նախքան դերասանական գործունեությանը վերջ տալը՝ Մարքլը Ամերիկայի ամենասեքսուալ կանանցից մեկն է համարվել, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նա ազատ է եղել և չի բարդույթավորվել տղամարդկանց ամսագրի համար նկարահանվելիս։

Տեսանյութում արքայազնի կինը, կարճ շորտով և վերնաշապիկով, համբուրգերներ է տապակում, իսկ տեսանյութի վերջում ցուցանակ է հայտնվում՝ «Գրիլը երբեք այսքան կրքոտ չէր եղել» գրությամբ։

Երկրպագուներին ցնցել է այն փաստը, որ նա նման նկարահանումների է մասնակցել։ Համացանցում հետաքրքրվել են, թե ինչպիսին կլինի Եղիսաբեթ II թագուհու արձագանքը իր հարսի անկեղծ տեսանյութին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները