Թրամփը միշտ էլ առևտրային պատերազմի է ձգտել

19:42   18 Հունիս 2018    720

Չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը ևս մեկ ճակատ բացեց առևտրային գլոբալ պատերազմում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար պողպատի և ալյումինի վրա:

Կարևորելով ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի հետ բարեկամական հարաբերությունները՝ Թրամփը ընդգծել էր, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը շատ երկար ժամանակ եղել է անարդար: Լրատվամիջոցը նկատում է, որ Թրամփի կարծիքով՝ առևտրային պատերազմները լավ են. այնտեղ կարելի է հեշտությամբ հաղթել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները