Վրաստանում նախարարությունների թիվը կկրճատվի

19:53   18 Հունիս 2018    673

Փոքր կառավարության հայեցակարգի համաձայն, որին մտադիր է հետեւել Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, նախարարների թիվը կկրճատվի մինչեւ 11-ը, իսկ փոփոխությունները կվերաբերեն 5 գերատեսչություններին:

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից մեկ օր անց, «Վրացական երազանք»-ը Բախտաձեին վարչապետի իր թեկնածու հայտարարեց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ Վրաստանի կառավարությունում 13 նախարարները եւ մեկ պետնախարար ժամանակավոր պաշտոնակատարներ են:

«Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը եւ նրա ծրագրին: Ծրագրի հիմնական սկզբունքը փոքր կառավարության հայեցակարգն է, որը ճկուն եւ արդյունավետ կառավարական կառույցներ է ենթադրում...

Նախատեսված կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում գործող կառավարության կազմի մեջ մտնող 14 նախարարությունների թիվը կկրճատվի մինչեւ 11»,- խորհրդարանական մեծամասնության անդամների հետ հանդիպումից հետո ասել է Բախտաձեն:

Վերջին անգամ նախարարությունների թիվը Վրաստանում կրճատվել է 2017 թվականի դեկտեմբերին, երբ կառավարության կազմ էր մտել 13 նախարար եւ մեկ պետնախարար՝ 16 նախարարությունների եւ երկու պետնախարարների փոխարեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները