Գերմանիան հավանություն է տվել Մակեդոնիայի վերանվանման մասին համաձայնագրին

20:02   18 Հունիս 2018    566

Գերմանիան կողմ է, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչեն Մակեդոնիայի վերանվանման մասին համաձայնագիրը, որն ավելի վաղ ստորագրվել էր Մակեդոնիայի եւ Հունաստանի վարչապետների կողմից:

Ձեռքբերված համաձայնությունը «կարեւոր հաջողություն է երկու կողմերի համար», հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք, ովքեր կարճատեսորեն պնդում են ազգայնական դիրքորոշումները, վնասում են տարածաշրջանի բոլոր բնակիչներին»,- ընդգծել է Զայբերտը: Նա մտահոգություն է հայտնել Մակեդոնիայի վերանվանման դեմ բռնության կիրառմամբ բողոքի ցույցերի կապակցությամբ, որոնք տեղի էին ունեցել անցած հանգստյան օրերին:

Հունիսի 17-ին Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը եւ Հունաստանի կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը նախնական պայմանագիր են կնքել Մակեդոնիայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանման վերաբերյալ:

Այս անվամբ Աթենքը խոստացել է ճանաչել հարեւան պետությունը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի երկու երկրների խորհրդարանների կողմից հաստատվելուց հետո: Բացի այդ, Մակեդոնիան վերանվանման հարցով հանրաքվե կանցկացնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները