ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է հետևել ռուսական զենքի հետ կապված գործարքներին

20:15   18 Հունիս 2018    677

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է գտնել կազմակերպություն, որը կստանձնի ռուսական զենքի հետ գործարքներին հետևելու գործը: Մրցույթի պայմանների մասին տեղեկությունը հայտնվել է պետական դրամաշնորհների պաշտոնական պորտալում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ պայմանագիրը կկնքվի մեկ տարով: Մրցույթին կարող են մասնակցել կրթական հաստատություններ, կոմերցիոն և ոչ մոկերցիոն կազմակերպություններ, որոնց ծառայությունների արժեքը չի գերազանցում 500 հազար դոլարը:

Հաղորդվում է, որ կազմակերպությունը հետևելու է ռուսական զենքի հետ կապված գործարքներին՝ ռուսերեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով բաց աղբյուրներում և զեկուցելու է պետքարտուղարությանը: Այդ տեղեկությունն օգտագործվելու է պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումներ կայացնելու ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները