Ամերիկացի հոգեբույժին զրկել են աշխատանքի իրավունքից

20:26   18 Հունիս 2018    693

ԱՄՆ Թենեսի նահանգի Առողջապահության վարչությունը հայտարարել է, որ դադարեցնեւմ է հոգեբույժ Վալերի Լուիզ Ավգուստուսի լիցենզիան, այցելուների նկատմամբ բռնարարքների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կնոջը մեղադրում են 2015թ. մի քանի հիվանդների ծեծելու և նրանց «հեծնելու» մեջ: «Ես ցնցված եմ, ես նրանից նման բան չէի սպասում: Նա շատ խաղաղասեր է թվում»,- ասել է բժշկի հարևանուհին:

Լրատվամիջոցը նշում է, որ բժիշկ Ավգուստուսի հետ զրուցել չի հաջողվել. ներկա պահին նա տանը չէ, և հայտնի չէ, թե որտեղ է: Կենտրոնում հոգեբույժի աշխատանքը բնութագրում են որպես «համակարգված մոտեցում հոգեկան առողջությանը»:

Թենեսիի Առողջապահության վարչությունը, սակայն, հայտարարել է, որ հոգեկան շեղումներով տառապող մի քանի հիվանդներ վկայել են, որ հոգեբույժը ծեծել է իրենց մտրակով և «հեծնել» ձիու պես:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները