Արգենտինացի սենատորի կնոջն ու որդուն մահացած են հայտնաբերել

20:47   18 Հունիս 2018    705

Արգենտինացի սենատոր Լուիս Նայդենոֆի կինն ու որդին մահացած են հայտնաբերվել Ֆորմոսա քաղաքում գտնվող իրենց տանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական տվյալների համաձայն՝ սենատորի ընտանիքը կարող էր մահանալ ածխածնի երկօքսիդից: Այժմ իրականացվում է հետաքննություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ գիշեր Նայդենոֆի դուստրը տանի չի եղել, ահա թե ինչու նա ողջ է մնացել: Մահացածների դիակները հայտնաբերել է առավոտյան եկած մաքրուհին:

Նշվում է, որ սենատորը նույնպես տանը չի եղել, քանի որ հանգստյան օրերին մեկնել է ուրիշ քաղաք՝ իր ծնողների մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները