Google-ը որոշել է 550 մլն դոլար ներդնել չինական JD.com առցանց խանութում

21:02   18 Հունիս 2018    786

Google-ը որոշել է 550 միլիոն դոլար ներդնել չինական JD.com առցանց խանութում, որը Alibaba-ից (AliExpress-ի սեփականատերը) հետո երկրի երկրորդ խոշորագույն առեւտրային խաղացողն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեխնոլոգիական հսկան որոշել է մուտք գործել Չինաստանի էլեկտրոնային առեւտրի շուկա. ԱՄՆ-ի եւ Չինաստանի ընկերությունների միջեւ ռազմավարական գործընկերությունը նախատեսում է Հարավարեւելյան Ասիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մանրածախ նախագծերի զարգացում:

Google-ը JD.com-ի Ա դասի 27.1 միլիոն բաժնետոմսերը գնում է 20.29 դոլարով:Ամերիկյան ընկերությունը նշում է, որ ներդրումները կօգնեն իրեն նաեւ խթանել JD.com ապրանքների վաճառքը Google-ի առեւտրային ծառայությունում:

Ընկերության աջակցությունը, իր հերթին, կօգնի առցանց խանութին դուրս գալ Հարավարեւելյան Ասիայի եւ Չինաստանի շուկաների սահմաններից դուրս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները