Թրամփը պաշտպանել է իր ներգաղթային քաղաքականությունը

21:23   18 Հունիս 2018    692

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ այն պնդումների հետ, որ «զրոյական հանդուրժողականության» իր ներգաղթային քաղաքականությունը ԱՄՆ հարավային սահմանին ընտանիքների բաժանմանն է հանգեցրել` որպես կոշտ օրենքների պատճառ մատնանշելով Գերմանիայում կատարած հանցագործությունը եւ ԱՄՆ-ում գտնվող ավազակախմբերին:

Twitter- ի իր միկրոբլոգում Թրամփը գրել է. «Մենք չենք ուզում, որ մեզ մոտ էլ տեղի ունենա այն, ինչ Եվրոպայում է», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս գարնանը Թրամփի վարչակազմը դատախազներին հրամայել էր մեղադրանքներ ներկայացնել այն անձանց, ովքեր անօրինական ճանապարհով հատել են սահմանը: Մեծահասակների հետ ճանապարհորդող երեխաներին բաժանել էին ընտանիքներից եւ տեղավորել կալանքի կենտրոններ:

«Որտեղ է բողոքը ավազակների կատարած սպանությունների եւ հանցագործությունների դեմ, որոնց թվում է նաեւ MS-13 ավազակախումբը, որոնք ապօրինաբար ներխուժում են մեր երկիր», - գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները