Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է Նապոլեոնի գլխարկը

21:44   18 Հունիս 2018    627

Նապոլեոն Բոնապարտի գլխարկը, որը նա կորցրել է 1815 թվականին՝ Վաթեռլոոյի ճակատամարտում, Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 350 հազար եվրոյով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

De Baecque աճուրդային տան տվյալների համաձայն՝ ֆրանսիական զորքերի պարտությունից ու նահանջից հետո Նապոլեոնի գլխարկը գտել է հոլանդացի կապիտան Արնու Վան Զեյլեն Վան Նեյեվելտը, ով և դարձել է դրա նոր տերը: Ավելի քան երկու դար գլխարկը յոթ տեր է ունեցել՝ չհաշվելով Նապոլեոնին:

Նշվում է, որ Նապոլեոնն իր կառավարման տարիներին մոտ 120 գլխարկ է օգտագործել, սակայն ընդամենը 19 գլխարի իսկությունը հարցեր չի առաջանցում մասնագետների մոտ: Դրանց թվում է նաև աճուրդում վաճառված գլխարկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գլխարկն աճուրդի է հանվել 30-40 հազար եվրո նախնական գնով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները