Իտալացուն վերադարձրել են 30 տարի առաջ գողացված մոպեդը

21:55   18 Հունիս 2018    613

Իտալիայում կարաբիներները տիրոջն են վերադարձրել մոպեդը, որը նրանից գողացել են 1987 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ մոպեդի կորչելու պահին մոպեդի տերը 17 տարեկան էր, իսկ այժմ նա 48 տարեկան է:

Աղբյուրը մանրամասնում է, որ մոպեդը հայտնաբերվել է խուզարկության արդյունքում՝ 37-ամյա նախկին հանցագործի մոտ:

Մոպեդին կից համարանիշ կամ փաստաթուղթ չի եղել, սակայն կարաբիներներին հաջողվել է մի շարք այլ առանձնահատկություններով հայտնաբերել տիրոջը:

Կարաբիներները հեռախոսով կապ են հաստատել տղամարդու հետ, և վերջինս ասել է, որ ինքը 150 կմ կանցնի՝ իր մոդեպը հնարավորինս արագ վերցնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները