Թրամփը հանձնարարել է սկսել ռազմատիեզերական ուժերի ձևավորումը

22:13   18 Հունիս 2018    896

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի պաշտպանության նախարարությանն անմիջապես սկել ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ձևավորումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե խոսքն Ամերիկայի պաշտպանության մասին է՝ տիեզերքում ԱՄՆ-ի ներկայությունը բավարար չէ: Մեզ անհրաժեշտ է ամերիկյան գերազանցություն ունենալ տիեզերքում», - ասել է Թրամփը Վաշինգտոնում ելույթ ունենալու ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմատիեզերական ուժերը պետք է դառնան «զինված ուժերի վեցերորդ լիարժեք ճյուղը»:

ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ստեղծման պլանների մասին Թրամփն առաջին անգամ հայտարարել է մարտին:

Նա ասել է, որ երկար է մտածել այդ որոշման շուրջ ու եզրակացության եկել, որ դա «հրաշալի գաղափար է»: Նախագահը նաև ընդգծել է, որ ազգային պաշտպանության ռազմավարությունը չի բացառում տիեզերքում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները