Հռոմում ավստրիացի դեռահասը փորձել է գողանալ Կոլիզեումի մասնիկը

22:59   18 Հունիս 2018    773

Ավստրիացի երիտասարդը Հռոմում էքսկուրսիայի ժամանակ չի նկատել կարաբիներների ներկայությունը, մասնիկ է պոկել Կոլիզեումի սյունաշարքից ու փորձել թաքցնել այն իր ուսապարկի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ կարաբիներները ձերբակալել են դեռահասին: Նա մեղադրվում է «պետությանը պատկանող մշակութային արժեքների ապօրինի յուրացման» համար:

Դեռևս անհայտ է՝ ինչ է սպասվում դեռահասին: Անցյալում մեծահասակ զբոսաշրջիկները Կոլիզեումին վնաս հասցնելու համար մի քանի հազար եվրո տուգանք են մուծել:

Դրանից բացի, Իտալիայի լանդշաֆտին կամ մշակութային ժառանգությանը վնաս հասցնելու համար կարող է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կոլիզեյ  


Վերնագիրի այլ պիտակները