ԱՄՆ-ն միգրանտների համար ճամբար չի դառնա. Թրամփ

23:04   18 Հունիս 2018    791

ԱՄՆ-ն միգրանտների համար ճամբար չի դառնա:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դեմոկրատներին մեղադրելով միգրացիոն օրենսդրության հարցով բանակցություններից հրաժարվելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք փախստականների տեղավորման օբյեկտ չենք դառնա: Նման բան չի լինի»,- Սպիտակ տանը Տիեզերքի հարցերով ազգային խորհրդի նիստի բացմանը հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Ամերիկայի ձայնը» հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը քաղաքականություն է ներդրել, որը պարտադրում է ձերբակալել ապօրինաբար ամերիկյան սահմանը հատող ցանկացած անձի, այդ թվում՝ նրանց, ովքեր ապաստան են որոնում: Իսկ քանի որ երեխաներին չի կարելի է ծնողների հետ ազատազրկման միեւնույն վայրերն ուղարկել, նրանց բաժանում են:

«Դեմոկրատները պետք է միավորեն ուժերը հանրապետականների հետ եւ անվտանգ սահմանների հարցով լուծում մշակեն: Մի սպասեք մինչեւ ընտրություններ, քանի որ պարտվելու եք»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Թրամփը ծրագրում է հանդիպել Ներկայացուցիչների պալատից հանրապետականների հետ՝ միգրացիայի հարցով երկու մրցակից օրինագծերը քննարկելու նպատակով:

Երկուսն էլ նախատեսում են օրինական կարգավիճակ տալ հարյուր հազարավոր անօրինական միգրանտների, որոնք ԱՄՆ են հասել մանուկ տարիքում, ինչպես նաեւ լայնածավալ փոփոխություններ կատարել օրինական միգրացիայի եւ սահմանային անվտանգության ամրապնդման ոլորտում: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք դրանցից գոնե մեկը բավակարար թվով ձայներ կստանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները