Մենք Մարս կթռչենք հանուն Երկրի.գիտնական

09:06   19 Հունիս 2018    698

Մենք Մարս կթռչենք հանուն Երկրի:

Այս մասին HighTech պորտալին տված հարցազրույցում ասել է Կարմիր մոլորակի վրա փորձնական թռիչքի նախագծի հիմնադիր, գիտնական-էներգետիկ Բաս Լանսդորպը: Նրա նպատակը մինչեւ 2023 թվականը Մարսի վրա պատմության մեջ առաջին տիեզերական հետազոտության արշավախումբը սկսելն է:

Նա վստահ է, որ այս մոլորակի վրա մարկանց տեղավորելը արմատապես կփոխի ամբողջ XXI դարը:

Նա նշել է, որ Մարսի վրա առաջին մարդիկ, իհարկե, կլինեն մշտական հսկողության տակ, բայց միայն իրենց մասնագետների հսկողության:

«Դա ավելի շատ նման կլինի Օլիմպիական խաղերին, որտեղ Ուսեյն Բոլտի կյանքի հետաքրքրաշարժ հատվածը՝ 100 մետր վազքը, դառնում է այն, որ նա հայտնվում է էկրանին: Օլիմպիական խաղերը չեն վաճառում Ուսեյն Բոլտին իր անկողնում քնած, նրանք վաճառում են այն, ինչ նա ամենից լավն է անում՝ վազելը: Մարսի հետազոտության կարեւոր մասերը կցուցադրվեն, բայց ննջարաններում որեւէ տեսախցիկ չի լինի»:

Հարցին՝ կուղեւորվեր արդյոք ինքը Մարս, Լանսդորպը դրական պատասխան է տվել: «Կարճ պատասխան՝ այո: Բայց իրականությունն ավելի բարդ է: Ես բոլորովին հարմար չեմ առաջին թռիչքի համար: Ես համառ եմ, անհամբեր եւ արագ եմ նյարդայնանում: Սրանք լավ հատկանիշներ են ձեռնարկատիրոջ համար, բայց սարսափելի՝ Մարսի առաջին հետազոտողի համար: Հուսով եմ, որ երբ Մարսում արդեն 20-30 մարդ կլինի, իմ վատ հատկանիշները կդադարեն խոչընդոտ լինել: Մյուս խնդիրն այն է, որ այժմ ես ընտանիք ունեմ: Ես երկու փոքր երեխա ունեմ: Ես հիմա նրանց չէի թողնի, կկարողանա՞մ արդյոք հետո, երբ նրանք 12, 18 կամ 30 տարեկան լինեն: Հնարավոր է, նրանք կցանկական ինձ հետ թռչել:

Իմ կնոջը համոզելը բարդ խնդիր է: Նա ամեն ինչ կաներ Մարս չթռչելու համար: Բայց ինձ համար Մարս տեղափոխվելը խնդիր չէ: Հնարավորություն ունենալ հասնել այնտեղ, քայլել մոլորակի մակերեւույթով, քար բարձրացնել եւ իմանալ, որ դու տիեզերքի առաջին մարդն ես, որը բարձրացնում է այդ քարը՝ դա իսկական պայթյուն է ուղեղի համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարս  


Վերնագիրի այլ պիտակները